Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կարմրուկի վերաբերյալ քննարկում ՁԻԱՀ-ի կենտրոնում

09.04.19

Կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը վերջին շրջանում լարված է ամբողջ աշխարհում:
Հիվանդության դեպքերն առավել տարածված են եվրոպական տարածաշրջանում, հատկապես՝ Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում:
Հաշվի առնելով եվրոպական երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2019թ. արձանագրված Ուկրաինայի և Վրաստանի Հանրապետությունից կարմրուկի բերովի դեպքերը, հետագայում կարմրուկի դեպքերի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների համար ապրիլի 8-ին անցկացվեց սեմինար-վարժանք: Վարժանքը վարում էին Կենտրոնի մասնագետները:

1Սեմինարը վարեցին բժիշկ-համաճարակաբան, վարակի հսկողության պատասխանատու Սիրանուշ Մարտոյանը և բժիշկ վարակաբան Արմինե Պեպանյանը:
Ներկայացվեցին կարմրուկի կլինիկական ախտանշանները, դեպքի ստանդարտ բնորոշումը, համաճարակաբանական հսկողության առանձնահատկությունները, կարմրուկի կասկածի դեպքում իրականացվող հակագամաճարակային միջոցառումները, նաև կարմրուկի կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերմանը, լաբորատոր ախտորոշմանը վերաբերող հարցեր: