Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Սեմինար-վարժանքներ ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրեր իրականացնողների համար

11.09.19

Սեպտեմբերի 09-10-ը ՁԻԱՀ-ի կենտրոնում անցկացվեց սեմինար-վարժանք Գլոբալ հիմնադրամի օժանդակությամբ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրողների համար:

Սեմինարի նպատակը ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և ինքնաթեստավորման միջոցով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության իրականացման մասին գիտելիքների տրամադրումը և ինքնաթեստավորման գործնական հմտությունների զարգացումն էր:

Սեմինարները վարում էին ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները: