Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կայացավ «ՄԻԱՎ վարակ» դասընթացի հերթական ցիկլը

26.05.17

Մայիսի 22-26-ը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում անցկացվեց «ՄԻԱՎ վարակ» դասընթացի՝ գինեկոլոգների, ուռոլոգների, մաշկավեներաբանների, սեքսապաթոլոգների, նարկոլոգների, հոգեբույժների, ընտանեկան բժիշկների, նեոնատոլոգների, մանկաբույժների, քիթ-կոկորդ-ականջաբանների, նեֆրոլոգների, ակնաբույժների, ստոմատոլոգների, վիրաբույժների համար նախատեսված «ՄԻԱՎ վարակի ժամանակ բուժման և խնամքի տրամադրում» խորագրով թեմատիկ ցիկլը:

Դասընթացին մասնակցում էին Երևանի և մարզերի բժշկական կազմակեր­պութ­յունների բժիշկներ: Դասընթացն անցկացվեց դասախոսությունների, սեմինարների և գործնական պա­­րապմունքների ձևով, իրականացվեցին խմբային քննարկումներ, ցուցադրվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ տեսանյութեր: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան Կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնում կատարվող աշխատանքներին:

Դասըն­թա­ցի ավարտին անցկացվեց քննարկում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ» հասկացությունների առնչութ­յամբ մասնակիցների ասո­ցիա­­տիվ պատկերացումների շուրջ, մոդելավորվեցին բուժքույր-այ­ցելու փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապված իրավիճակներ, որոնց նպա­տակն է եղել հաղթա­հա­րել կամ մեղմել ՄԻԱՎ վարակով հիվանդների նկատմամբ բուժաշխա­տող­ների կող­մից հնա­­րավոր խարանն ու խտրական վերաբեր­մուն­քը: 

Ունկնդիրներին առաջադրվեցին իրավիճակային խնդիրներ ՄԻԱՎ վարակի լաբո­րա­տոր ախտորոշման, խորհրդատ­վության և հետա­զոտության վերաբերյալ, որոնք են­թարկ­­վեցին ընդհանուր քննարկման: 

Դասընթացի վերջում ունկնդիրներն իրենց գոհունակությունն արտահայտեցին դասընթացի կազմակերպման, դասավանդողների կողմից թեմաների մատուցման առնչությամբ: Դասընթացին մասնակցությունը վավերացվեց վկայականներով:

«ՄԻԱՎ վարակ» դասընթացն ինտեգրված է բուժաշխատողների կատարելագործման կրեդիտային համակարգում և մասնակիցներին տալիս է 25 կրեդիտային միավոր: Դասընթացին ունկնդիրների մասնակցությունն անվճար է: