Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Տեղեկատվական հանդիպում օտարերկրյա քաղաքացիների համար

24.12.18

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 19-ին  կազմակերպել էր ՄԻԱՎ վարակի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում  «Հատուկ կացարան»  ՊՈԱԿ-ում ապաստան հայցած օտարերկրյա քաղաքացիների համար` ուղղված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում կենտրոնի մասնագետները խոսեցին ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխարգելման միջոցների, բուժման հասանելության մասին, ինչպես նաև խրախուսվեց անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում: