Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Սեմինար-վարժանք ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրեր իրականացնողների համար

02.08.19

Օգոստոսի 2-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում անցկացվեց սեմինար-վարժանք «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ՏՍՏ-ների և ՏԱ շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի շրջանակում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրողների համար:

Սեմինարի նպատակը ՏՍՏ-ների և ՏԱ շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և ինքնաթեստավորման միջոցով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության իրականացման մասին գիտելիքների տրամադրումը և ինքնաթեստավորման գործնական հմտությունների զարգացումն էր:

Սեմինարները վարում էին ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները: