Քվեարկություն

Տեղի ունեցավ ՄԻԱՎ վարակի համաճարակի գնահատմանն ու կանխատեսմանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողով

19.02.20

ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը և բաժնի բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը ք.Երևանում փետրվարի 10-12-ը մասնակցեցին ՄԻԱՎ վարակի համաճարակի գնահատմանն ու կանխատեսմանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողովին: Աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից:

Աշխատաժողովին մասնակցում էին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 9 երկրներից 28 մասնակից:  

Աշխատաժողովի նպատակը ազգային մակարդակով ՄԻԱՎ վարակի համաճարակի գնահատումներ և կանխատեսումներ կատարելն է՝ օգտագործելով դրա համար նախատեսված վերանայված համակարգչային ծրագիրը, կանխատեսումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալների որակի հարցերը և դրա ընթացքում երկրների համար առաջացող խնդիրները քննարկելն էր:

Քննարկվեցին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից մշակված և ՄԻԱՎ վարակի տարածվածության հաշվարկների համար կիրառվող Spectrum ծրագրում հիմնական փոփոխությունները, ժողովրդագրական, բուժման տրամադրման չափանիշների, հակառետրովիրուսային բուժման և մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ծրագրային տվյալների մուտքագրման մանրամասները:

Տեղի ունեցավ խմբային աշխատանք, որի ժամանակ երկրների ներկայացուցիչները մուտքագրեցին տվյալները Spectrum համակարգչային ծրագրում: