Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Միջազգային գիտա-գործնական համաժողով ք.Սանկտ Պետերբուրգում

12.06.19

Հունիսի 10-11-ը ք.Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստանի Դաշնություն) ՁԻԱՀ-ի կանխարգելման հարնրապետական կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման բաժնի վարիչ Արշակ Ասմարյանը և բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը մասնակցեցին «ՄԻԱՎ վարակի հիմնահարցեր» խորագրով միջազգային գիտա-գործնական համաժողովին:

Համաժողովը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ վարակի տարածման դեմ պայքարի պետական ռազմավարական ծրագրի շրջանակում՝ մասնակիցների միջև փորձի ու գիտելիքների փոխանակման նպատակով:

2

Է.Հովհաննիսյանը ներկայացրեց «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համակարգի հզորացումը Հայաստանում. մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման եզակի դեպքերի վերլուծություն» զեկույցը: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդիական մոտեցումները, ՄԻԱՎ-ով ապրողներին տրամադրվող իրավաբանական աջակցության առանձնահատկությունները և այլ հարցեր: