Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՄԱՁԻԱՀ-ի 90-90-90 թիրախները Հայաստանում

04.03.19

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը ՄԻԱՎ վարակի համաճարակը կասցենելու համար սահմանել է 90-90-90 թիրախները, ըստ որոնց՝ մինչև 2020թ. ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, կարգավիճակի մասին իմացողների 90%-ը պետք է ստանա հակառետրովիրուսային բուժում, իսկ բուժում ստացողների 90%-ը պետք է ունենա վիրուսային ծանրաբեռնվածության չհայտաբերվող մակարդակ:

ՁԻԱՀ-ի կենտրոնի ջանքերի շնորհիվ մեր երկրում արձանագրվում է նշված ցուցանիշների հաստատուն աճ:

• ՁԻԱՀ-ի կենտրոնի կառուցվածքում է ՄԻԱՎ վարակի վերջնական ախտորոշում իրականացնող երկրում միակ ռեֆերենս լաբորատորիան, որտեղ ներդրված է որակի ներքին և արտաքին հսկողություն:

• ՀՀ-ում հասանելի է ՄԻԱՎ վարակի ժամանակակից հակառետրովիրուսային բուժումը, որն առաջարկվում է ՄԻԱՎ վարակ ախտորոշումով բոլոր պացիենտներին և տրամադրվում է անվճար ՁԻԱՀ-ի կենտրոնում:

• Հակառետրովիրուսային բուժում ստացողների անվճար դիսպանսերային հսկողության շրջանակում իրականացվում է բուժման լաբորատոր մոնիտորինգ, որի շրջանակում որոշվում է վիրուսային ծանրաբեռնվածությունը:

Մինչև 2020թ. 90-90-90-ին հասնելու հարցում մարտահրավեր է աշխատանքային միգրացիան մի քանի պատճառով՝

• Իրենց կարգավիճակի մասին չիմացող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մի մասը պարբերաբար գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս և նրանց՝ հետազոտվելու ու ախտորոշում ստանալու հնարավորությունը մեծապես կախված է հյուրընկալող երկրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայությունների հասանելիությունից:

• ՄԻԱՎ վարակ ախտորոշում ունեցող աշխատանքային միգրանտները չեն կարողանում սկսել բուժում արտերկրում գտնվելու պատճառով, իսկ ՀՀ-ում բուժումը սկսելու դեպքում հաճախ դժվարանում են պահպանել դեղերի ընդունման կարգը, ընդհատում են բուժումը կամ ընդհանրապես հրաժարվում են բուժումից: