Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կայացավ տուբերկուլոզի և ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների առաջին համատեղ խորհրդակցությունը

15.05.19

ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Լուսինե Քոչարյանի հետ ք.Հաագայում (Նիդեռլանդների Թագավորություն) մայիսի 15-ին մասնակցեց տուբերկուլոզի և ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների առաջին համատեղ խորհրդակցությանը, որի կազմակերպիչներն են ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը, տուբերկուլոզի դեմ պայքարի KNCV հիմնադրամը:




Խորհրդակցության շրջանակում կայացավ «Գործընկերային համագործակցություն տուբերկուլոզի եւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ» նիստը, որը համավարեց Կենտրոնի տնօրեն Ս.Գրիգորյանը։ Նիստի նպատակն էր երկրների և հիմնական գործընկերների համար ստեղծել լավագույն փորձի փոխանակման, ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակին առնչվող մարտահրավերնեի և դրանց լուծման ուղիների հարթակ։ Նիստի ընթացքում զեկուցողները ներկայացրին մինչեւ 2020 եւ 2030 թվականները նախանշված թիրախներին հասնելու իրենց փորձը, այդ ուղղությամբ առաջընթացն ու հաջողությունները։

Նիստի ընթացքում ներկայացվեցին ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակի համաճարակային իրավիճակը, խնդրին առնչվող առկա տարածաշրջանային մոտեցումները, առողջապահական համակարգի եւ պացիենտների տեսանկյուններից ՏԲ/ՄԻԱՎ ծառայությունների արդյունավետ համագործակցության խոչընդոտները, քննարկվեցին դրանց հաղթահարման ուղիները։

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Լ.Քոչարյանը զուգահեռ նիստերից մեկում ներկայացրեց ՀՀ-ում տուբերկուլոզի ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերի արդյունավետ համագործակցության փորձը, այդ թվում՝ տվյալների կառավարման եւ հաշվետվողականության հարցերում։





Համատեղ խորհրդակցության նպատակներն են՝ 

-բարձրացնել իրազեկությունը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում իրականացված համաձայնեցված նպատակների և թիրախների, գործողությունների և առաջընթացի վերաբերյալ,
-իրականացնել թիրախներին հասնելու, գործողությունների, մոնիտորինգի և քաղաքական հռչակագրերի կիրառման գործում ունեցած փորձի փոխանակում երկրների մակարդակով հակազդումն արագացնելու, միմյանցից սովորելու և լավագույն փորձը կիրառելու համար,
-քննարկել և սահմանել տարածաշրջանային առաջընթացը վերանայելու տարբերակներ և կայուն շարունակական շեշտադրումը համաձայնեցված նպատակներին հասնելու համար։