Քվեարկություն

Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպումը

11.06.16

Հունիսի 10-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման միջոցառումների շրջանակներում կազմակերպված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կողմից առաջիկա 5 տարիներին ՄԻԱՎ վարակի, տուբերկուլոզի, բազմադեղակայուն տուբերկուլոզի դեմ պայքարի մարտահրավերների հաղթահարմանը նվիրված կլոր սեղան քննարկմանը: Քննարկման ընթացքում ելույթ ունեցան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնաց Միշել Կազաչկինը, ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Ռեն Մինխոյը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան, քննարկմանը մասնակցող երկրների ներկայացուցիչները: Ելույթներին հաջորդեց 2016-2020թթ. Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման գործողությունների արագացման վերաբերյալ քննարկումը:

ՀՀ առողջապահության նախարար Ա.Մուրադյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի դեմ պայքարի ինտեգրված համակարգի` որպես արդյունավետ մոդելի փորձը: