Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ

29.10.19

Հոկտեմբերի 21-ից 25-ը ՁԻԱՀ-ի կենտրոն շարժական մասնագիտական խմբերն այցելել Արմավիրի մարզի Լեռնագոգ, Առատաշեն, Հայթաղ, Նալբանդյան, Աղավնատուն, Կոտայքի մարզի Արզական, Բուժական, Նոր Գեղի, Սոլակ, Արարատի մարզի Քաղցրաշեն, Բուրաստան, Գեղարքունիքի մարզի Ծովինար, Ձորագյուղ, Լոռու մարզի Պետրովկա և Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքներ, որտեղ ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինի­կա­ներում միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտութ­յուններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ, իրականացրել են տուբերկուլոզի նկատմամբ կար­գա­վի­ճակի գնահատում համապատասխան հարցաշարով: Հետազոտվել է 379 հոգի: Նրանցից 119-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայ­նային հետազոտություններ:

Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում: