Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Խորհրդատվության և հետազոտության խրախուսական ակցիա ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի շարժական կլինիկայում

01.12.15

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը և ՌԴ դեսպանատան խորհրդականը հետազոտվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ

Կարևորելով և խրախուսելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը և արձագանքելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում մեկնարկած ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման տեղեկատվական արշավին՝ Վ.Պողոսյանը, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշ­խար­հային օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկեց բոլորին ասուլիսի ավարտից հետո անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն:

Մամուլի ասուլիսի ավարտից հետո ներկաներն ուղևորվեցին ՁԻԱՀ-ի ԿՀԿ, որտեղ էլ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վ.Պողոսյանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Օ.Շապովալովը, դոնոր, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ անցան ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, իսկ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն ՍԳրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին։