ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Անցի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, իրագործի՛ր առողջության քո իրավունքը

14.11.17

Սկսած 2013 թվականից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ: Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ՁԻԱՀ-ի կենտրոնը ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացնող կազմակեր­պությունների հետ համատեղ նոյեմբերի 17-25-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ Ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից: Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է: Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:

Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը

 Միջոցառումների ժամանակացույցը՝ ստորև. 

  • 17 նոյեմբերի – ք.Երևան, Հյուսիսային պողոտա, 5-րդ շենքի հարակից տարածք, ժ.13:00-18:30,
  • 18 նոյեմբերի – Լոռու մարզ, ք.Վանաձոր, թիվ 1 պոլիկլինիկայի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
  • 19 նոյեմբերի – Արմավիրի մարզ, ք.Արմավիր, քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
  • 20 նոյեմբերի - Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Մյասնիկյանի անվան հրապարակ, ժ.13:00-17:30,
  • 21 նոյեմբերի - Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, պոլիկլինիկայի հարակից տարածք, ժ.13:00-17:00,
  • 22 նոյեմբերի - Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:00,
  • 23 նոյեմբերի - Շիրակի մարզ, ք.Գյումրի, քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
  • 24 նոյեմբերի - ք.Երևան, Գ.Նժդեհի հրապարակ, ժ.13:00-17:30,
  • 25 նոյեմբերի - ք.Երևան, Զ.Անդրանիկի արձանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
  • 1 դեկտեմբերի - ք.Հրազդան՝ քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
  • 1 դեկտեմբերի - ք.Երևան՝ Հյուսիսային պողոտա, 5-րդ շենքի հարակից տարածք, ժ.13:00-19:00:

   Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-61-08-20 հեռախոսահամարով: