Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շարունակվող համագործակցություն

22.05.15

Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը սերտորեն համագործակցում է «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության հետ:

Թատրոնը Երևանում և Հայաստանի մարզերում հանդես է գալիս «Ու՞մ մտքով կանցներ» ինտերակտիվ ֆորում ներկայացումով, որը նվիրված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին:

Ներկայացումն ունի ուսուցողական բնույթ, նաև ուղղված է հասարակության մեջ հիվանդության վերաբերյալ առկա թյուր պատկերացումների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ գոյություն ունեցող կարծրատիպերի փոփոխմանը:

Կենտրոնի մասնագետները, ներկա լինելով ներկայացումներին, դրանց ավարտին պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ են տալիս հանդիսատեսի հարցերին:

Մայիսին Թատրոնը ներկայացումներով հանդես եկավ Գյումրիում, Հրազդանում և Եղեգնաձորում: