Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


«ՄԻԱՎ վարակի հիմնահարցեր» թեմատիկ ցիկլի մասնակիցների առաջարկությունները

09.10.19

Ս.թ. հոկտեմբերի 1-3-ը ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ուսումնական բազա հանդիսացող ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ «ՄԻԱՎ վարակ» դասընթացի 2019թ. դասաշրջանի միջին բուժաշխատողների համար նախատեսված «ՄԻԱՎ վարակի հիմնահարցեր» թեմատիկ ցիկլը:

Ստորև ներկայացնում ենք ունկնդիրների կողմից փակ արկղում գցված առաջարկություններից մեջբերումներ:

 

  • Շնորհակալություն կազմակերպիչներին ու դասախոսական կազմին, ամեն ինչ բարձր մակարդակով էր արված: Ցանկալի կլիներ տևողությունը ավելի երկար լինի՝ ամենաքիչը 5 օր, ու շատ աշխատողներ տեղեկացված լինեն:
  • Կցանկանայի, որ բոլորը մասնակցեն այսպիսի դասընթացների: Ուզում եմ, որ անցնեք բոլոր բուժհիմնարկներով և դասընթացներ անցկացնեք:
  • Շնորհակալություն շատ լավ դասընթաց էր, շատ բան իմացանք:
  • Շատ գովելի և հասանելի տեղեկատվություն տրամադրվեց բանիմաց և փորձառու մասնագետների կողմից: Կցանկանայի, որ օրերի թիվը ավելացվեր և հաճախակի կազմակերպվեր նմանատիպ սեմինարներ:
  • Շնորհակալ եմ անչափ փորձառու և բանիմաց մասնագետներին:
  • Աննկարագրելի գոհ եմ՝ ուսուցանված և գիտելիքներով հագեցած: Չունեմ ոչ մի առաջարկություն, դիտողություն, ուղղակի ամեն ինչ իդեալական էր՝ թե՛ մատուցումը, թե՛ բժիշկների շահագրգռվածությունը շատ գիտելիքներ տալու համար: Շնորհակալություն
  • Առաջարկում եմ, որ այսպիսի դասընթացները լինեն ավելի հաճախ, և ավելի շատ մարդկանց ընդգրկել:
  • Առաջարկություն ունեմ դասընթացներ վարել ինչքան կարելի է շատ և շուտ-շուտ: Դիտողություն չունեմ, կարծիքս դրական է:
  • Կցանկանանք հաճախակի լինեն նման սեմինարներ, լավ կլինի անցկացվեն կլինիկաներում: Մեծ բավականություն ստացա, շատ ավելի տեղեկատվություն, որը կփորձեմ փոխանցել իմ կոլեգաներին: Շնորհակալություն
  • Ցանկալի է դասախոսություններ կազմակերպել նաև բուժհաստատություններում, որպեսզի հենց մասնագետի կողմից լուսաբանվի հիվանդությունները: Շնորհակալություն հետաքրքիր, հագեցած դասընթացների համար:
  • Դասընթացը բավականին հետաքրքիր էր և լավ կազմակերպված: Առաջարկություն ունեմ ձեր բժիշկների կողմից հիվանդանոցներում անցկացվի ճանաչողական սեմինար ավելի շատ բուժաշխատողներ տեղեկացվելու նպատակով:
  • Շնորհակալ եմ հնարավորություն տալու համար մասնակցել այս դասընթացներին: Հուսով եմ կլինեն շարունակական:
  • Դասընթացները շատ գրագետ և հաճելի ընթացան: Թո՛ղ լինի շարունակական:
  • Կցանկանամ հաճախակի լինեն դասընթացներ: Շատ բարձր մակարդակով անցավ դասախոսությունները: Շնորհակալ եմ Առողջապահության Ազգային Ինստիտուտի ողջ անձնակազմից:
  • Որպես շարունակական կրթություն և զարգացում, նման դասընթացները լինեն շատ ավելի հաճախ և անցկացվեն ամենուր: