Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում առաջընթացի զեկույցին նվիրված խորհրդակցություն

28.03.19

Մարտի 28-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրին (ՄԱՁԻԱՀ) տրամադրվող ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում առաջընթացի վերաբերյալ 2019թ. զեկույցի ներկայացմանը նվիրված խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցում էին Առողջապահության նախարարության, ՄԱՁԻԱՀ-ի, ՁԻԱՀ-ի կենտրոնի, ՄՀՀ-ի, ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին զեկույցի ցուցանիշների աղյուսակն ու ազգային պատրաստակամության և քաղաքականության գործիքը: Կատարված առաջարկությունների հիման վրա այն վերջնականացվեց և մինչև ապրիլի 1-ը Կենտրոնի մասնագետների կողմից կներբեռնվի ՄԱՁԻԱՀ-ի կայք: