Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Աջակցություն միասնական կոդավորման համակարգի մշակմանը

26.02.19

Փետրվարի 25-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում էր Գլոբալ հիմնադրամի խորհրդատու Օլգա Վարեցկան: Այցի նպատակը ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի շրջանակում միասնական կոդավորման համակարգի մշակմանն աջակցություն ցուցաբերելն էր: Նա հանդիպեց Կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի մասնագետների հետ: Հանդիպման ընթացքում Օ.Վարեցկան ծանոթացավ ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբանական հսկողության և մոնիտորինգի և գնահատման համակարգին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ առողջապության նախարարության մոնիտորինգի մասնագետ Նաիրա Սերգեևան: