Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շարունակվում է «ՎԵԿՏՈՐ» ՊԳԿ-ի մասնագետների հետ համատեղ աշխատանքը ՁԻԱՀ-ի կենտրոնում

18.10.19

Աշխատանքային այցով ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում են ՌԴ Ռոսպոտրեբնադզորի վիրուսաբանության և բիոտեխնոլոգիաների «ՎԵԿՏՈՐ» պետական գիտական կենտրոնի («ՎԵԿՏՈՐ» ՊԳԿ) ռետրովիրուսների բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Նատալյա Գաշնիկովան, վիրուսային հիվանդություների ախտորոշման միջոցների մշակման և արտադրության բաժնի վարիչ Ելենա Չուկը և հատուկ վտանգավոր վարակների, հեպատիտների և ֆլավիվիրուսների բաժնի գիտաշխատող Նատալյա Տուպովան:

Այցի նպատակը «ՎԵԿՏՈՐ» ՊԳԿ-ի հետ գիտատեխնիկական համագործակցության շրջանակներում նախատեսված 2 համատեղ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և դրանց մեկնարկի հետ կապված քննարկումն է: Համագործակցության ուղղություններն են՝ ՄԻԱՎ-ի մոլեկուլյար-գենետիկական մոնիտորիգը այլ, համանման հետազոտութուններում չընդգրկված պացիենտների առանձին խմբերի շրջանում և հեպատիտ Ց-ի գենոտիպավորումն ու սեկվենավորումը բուժման անարդյունավետություն ունեցողների մոտ:

Ըստ աշխատանքային պլանի՝ սկսվել են ՎՀՑ-ի դեղակայունության մուտացիաների որոշման փորձնական հետազոտությունները: Մշակվել են հետազոտության ուղեցույցների նախնական տարբերակները:

Ավարտվեց Ն.Գաշնիկովայի այցը, իսկ «ՎԵԿՏՈՐ» ՊԳԿ-ի մյուս աշխատակիցները ևս մեկ օր կշարունակեն համատեղ աշխատանքը ՁԻԱՀ-ի կենտրոնում:

Կենտրոնի տնօրեն պրոֆ.Սամվել Գրիգորյանի մոտ տեղի ունեցած ամփոփիչ հանդիպման ժամանակ քննարկվեցին այցի արդյունքները և նախանշվեցին գիտահետազոտական աշխատանքների իրականացման հետագա քայլերը: