Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Հերթական այցով ՁԻԱՀ-ի կենտրոնում է Դմիտրի Կիրեևը

12.07.19

Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում հուլիսի 9-ից 12-ը աշխատանքային այցով ՁԻԱՀ-ի կենտրոնում էր ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբա­նության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ախտորոշման նոր մեթոդների մշակման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Կիրեևը:

Այցի նպատակը ՁԻԱՀ-ի կենտրոնի և վերոնշյալ ինստիտուտի հետ համատեղ 2016-2018թթ. իրականացված «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» գիտահետազոտական աշխատանքի արդյունքների վերջնականացումն է, նաև ընթացիկ տարում սկսված «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման գնահատում կենսատեղեկատվական հետազոտական մեթոդների օգնությամբ» գիտահետազոտական աշխատանքի իրականացման գործնական հարցերի քննարկումը:

Հավելենք, որ ՌԴ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրի շրջանակում 2016թ-ից ՁԻԱՀ-ի կենտրոնը ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբա­նության կենտ­րո­նական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ: 2016-2018թթ. իրականացվել է 4 գի­տա­հետազոտական աշխատանք՝ «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում», «ՄԻԱՎ վարակի կապակցությամբ բժշկական օգնություն ստացող հիվանդների սոցիալ-ժողովրդագրական և կլինիկալաբորատոր բնութագիրը», «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգի նվա­զեցում», «ՄԻԱՎ-ով ապրող կանանց վերարտադրողական առողջության վրա մարդու պապիլոմավիրուսի և սեռավարակների ազդեցության ուսումնասիրություն դրանց կան­խար­գելմանն ուղղված միջոցառումները կատարե­լա­գոր­ծե­լու նպատակով»: 2019-2021թթ. ընթացքում իրականացվելու են գիտահետա­զոտական աշխա­տանք­ներ հետևյալ ուղղություններով՝  «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում», «Դիսպանսերային հսկողության և բուժման նկատմամբ պացիենտների հետևողականության ձևավորումը՝ որպես ՄԻԱՎ վարակի կանխարգելման մեթոդ», «ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ տուբերկուլոզի զարգացման վտանգի բժշկակենսաբանական և սոցիալ-ժողովրդագրական գործոնների համալիր վերլուծություն», «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման գնահատում կենսատեղեկատվական հետազոտական մեթոդների օգնությամբ»: