Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՁԻԱՀ-ի կենտրոնին կտրամադրվի մոտ 80.000 ԱՄՆ դոլարին համարժեք նյութատեխնիկական աջակցություն

11.10.19

Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում հոկտեմբերի 8-11-ը աշխատանքային այցով ՁԻԱՀ-ի կենտրոնում էին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբա­նության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ախտորոշման նոր մեթոդների մշակման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Կիրեևը և նույն ինստիտուտի գիտական աշխատող Ալինա Կիրիչենկոն:

Այցի ընթացքում.

  • Քննարկվեցին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբա­նության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ 2019-2021թթ. իրականացվող 4 գիտահետա­զոտական աշխա­տանք­ներից 2-ի` «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» և «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման գնահատում կենսատեղեկատվական հետազոտական մեթոդների օգնությամբ» հետ կապված կազմակերպչական և գործնական հարցերը:
  • Նշված հետազոտություններից մեկը տարածաշրջանային է և ուղղված է ՀՌՎ բուժման նկատմամբ ՄԻԱՎ-ի դեղա­կա­յուն շտամների տարածման կանխման ընդհանուր համակարգի ստեղծման, դեղակայուն շտամների առաջաց­ման ու տարածման պատճառների վերլուծության, դրանց առաջացման ու տարածման կանխմանն ուղղված միջոցառումների միասնական համակարգի մշակմանը:
  • Երկրորդ հետազոտությունն իրականացվում է երկկողմանի համագործակցության շրջանակում և ուղղված է կենսատեղեկատվական հետազոտական մեթոդների օգնությամբ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման միտումների գնահատմանը:
  • Վերլուծվեցին վերոհիշյալ ինստիտուտի հետ նախորդ երեք տարիներին համատեղ իրականացված «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» գիտահետազոտական աշխատանքի նախնական արդյունքները և դիտարկվեցին անհրաժեշտ քայլերն այն վերջնական ավարտին հասցնելու համար:
  • Քննարկվեցին նշված թեմաներով առաջիկա 3 տարիներին պլանավորված ընթացիկ աշխատանքների կատարումը, հետազոտությունների ուղեցույցների մշակման հարցերը, նաև ՁԻԱՀ-ի կենտրոնի նյութատեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր:
  • Քննարկվեց համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար լրացուցիչ անհրաժեշտ սարքավորումների, թեստերի և բժշկական նշանակության ապրանքների ցանկը, ինչպես նաև համաձայնեցվեց վերանորոգման և տեխնիկական սպասարկման ենթակա սարքերի ցանկը, որը կիրականացվի Ինստիտուտի և ՁԻԱՀ-ի կենտրոնի միջև կնքված նյութատեխնիկական աջակցության տրամադրման պայմանագրի շրջանակում, իսկ տարեկան գումարի չափը կկազմի մոտ 80.000 ԱՄՆ դոլարի չափ:

Մասնակցելով տարածաշրջանային գիտահետազոտական նախաձեռնություններին` Կենտրոնը նաև համալրվում է սարքավորումներով և ստանում թանկարժեք թեստ-հավաքածուներ՝ թեթևացնելով պետական բյուջեի բեռն այս ոլորտում: