Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՁԻԱՀ-ի մասնագետների համար սեմինար-վարժանք և կլինիկական դեպքերի քննարկում

26.10.19

Հոկտեմբերի 24-ին ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների համար անցկացվեց «ՀՌՎ բուժման մանկաբուժական ասպեկտները և մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելումը» թեմայով սեմինար-վարժանք՝ նախատեսված բազմապրոֆեսիոնալ թիմերի մասնագետների համար:

Սեմինարը վարում էր ՌԴ ԱՆ դաշնային «Հանրապետական կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցի» հղիների և երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման գիտագործնական կենտրոնի առաջատար մասնագետ, կլինիկական հետազոտությունների և գիտամեթոդական տեղեկատվության բաժնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ, բժիշկ-ինֆեկցիոնիստ Լարիսա Աֆոնինան:  

Սեմինար-վարժանքի ժամանակ ներկայացվեցին երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի հայտնաբերման, ընթացքի և բուժման առանձնահատկությունները, օպորտունիստական վարակների ախտորոշումն ու վարումը: Քննարկվեցին կլինիկական դեպքեր, ՄԻԱՎ վարակով պացինտների վարմանը վերաբերող այլ հարցեր: Լ.Աֆոնինան ներկայացրեց նաև իմունականխարգելման ընդհանուր մոտեցումները ՌԴ-ում:

Նաև տեղի ունեցավ այց մանկաբուժական կլինիկա՝ դեպքի քննարկման, բժշկական խորհրդատվության և լրացուցիչ վերլուծության նպատակով:

Օրվա վերջում Կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանի մոտ տեղի ունեցած ամփոփիչ հանդիպման ժամանակ քննարկվեցին այցի արդյունքները, նախանշվեցին  հետագա համագործակցության ուղղությունները. մասնավորապես, առաջարկվեց ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների համար իրականացնել երեխաների ու դեռահասների բուժման և խնամքի տրամադրման վերաբերյալ սեմինար-վարժանքներ: