Քվեարկություն

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը՝ միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով


Ավարտվեց Դմիտրի Կիրեևի աշխատանքային այցը ՁԻԱՀ-ի կենտրոն

14.09.18

1Ավարտվեց Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբա­նության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ախտորոշման նոր մեթոդների մշակման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Կիրեևի հնգօրյա հերթական աշխատանքային այցը ՁԻԱՀ-ի կենտրոն:

Այցի ամփոփումը տեղի ունեցավ Կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ: Դ.Կիրեևը տեղեկացրեց, որ անցած օրերի ընթացքում կատարվել են սեկվենավորման, վիրուսային ծանրաբեռնվածության որոշման հետազոտության որակի գնահատման աշխատանքներ: Խոսվեց մոլեկուլյար համաճարակաբանական հետազոտությունների հնարավորությունների մասին, մասնավորապես այն մասին, որ մոլեկուլյար համաճարակաբանական հետազոտությունների միջոցով հնարավոր է գաղափար կազմել ՄԻԱՎ-ով վարակման հնարավոր վայրի և վաղեմության մասին:

Այցի շրջանակում Կենտրոնի մասնագետները Դ.Կիրեևին ծանոթացրեցին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի տարածաշրջանային հետազոտության շրջանակում կատարված արյան նմուշառումների ու փորձանմուշների պահեստավորման, կոդավորման, ինչպես նաև պիտակավորման աշխատանքներին:

23

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Կենտրոնի լաբորատորիայի՝ ԱՀԿ-ի կողմից հավաստագրմանը դիմելու հետ կապված տեխնիկական հարցեր:

Դ.Կիրեևն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու օժանդակել և փորձագիտական խորհրդատվություն տրամադրել այդ գործընթացին: