Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կատարվեցին հերթական համայնքային այցերը

13.08.18

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից օգոստոսի 6-ից 10-ը համայնքներում շարունակվել է միգրանտների, նրանց ընտանիքի անդամների, համայնքների բնակիչների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցա­ռումների իրականացումը: Նշված ժամանակահատվածում Կենտրոնի մասնագետները եղել են Արմավիրի մարզի Նալբանդյան, Շահումյան, Արարատի մարզի Վերին Արտաշատ, Այգավան, Նորաշեն, Արարատ և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքներում, որտեղ բժշկական ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինի­կա­ներում տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտութ­յուններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ: Այցելուների շրջանում իրականացվել է նաև տուբերկուլոզի նկատմամբ կար­գա­վի­ճակի գնահատում Առող­ջապահության համաշխար­հային կազմակերպության կող­մից առաջարկված հարցաշարով: Հետազոտվել է 184 հոգի: Նրանցից 76-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայ­նային հետազոտություններ: