Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ

08.10.18

Հոկտեմբերի 1-ից 5-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերն այցելել են Արարատի մարզի Ավշար, Դաշտավան, Արմավիրի մարզի Ծաղկունք, Կոտայքի մարզի Քաղսի, Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Գանձակ, Լճափ, Ձորագյուղ, Լոռու մարզի Մեծ Պարնի, Շիրակի մարզի Սառնաղբյուր, Գոգհովիտ և Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքներ, որտեղ բժշկական ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինի­կա­ներում միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտութ­յուններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ, իրականացրել են տուբերկուլոզի նկատմամբ կար­գա­վի­ճակի գնահատում համապատասխան հարցաշարով:

Հետազոտվել է 318 հոգի: Նրանցից 104-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայ­նային հետազոտություններ: Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում: