Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Համայնքներում վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը

22.05.19

Վերսկսվել են ՄԻԱՎ-ի նկատմամբ Հայաստանում ամենախոցելի խմբի՝ աշխատանքային միգրանտների, նրանց զուգընկերների շրջանում ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը կանխարգելման միջոցառումները: ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից համայնքային ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում տրամադրվում է խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացվում են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ: Այցելուների շրջանում իրականացվում է նաև տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հարցաշարով:

Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում  ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից լայնածավալ աշխատանքներ սկսել են իրականացվել 2013թ-ից: Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում ՍՊԻԴ ինֆոսվյազ հիմնադրամի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվող ծրագրի երկու փուլերի ընթացքում (2013-2018թթ.) ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից վերոնշյալ ծառայությունները տրամադրվել են Հայաստանի 9 մարզերի 250-ից ավելի քաղաքային և գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ,  կանխարգելման միջոցառումներում ընդգրկվել է ավելի քան 100000 աշխատանքային միգրանտ, միգրանտի զուգընկեր և համայնքի բնակիչ: Ավելի քան 50000 մարդ անցել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն: Հետազոտությունների արդյուքնում ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացած բոլոր անձինք ՁԻԱՀ-ի կենտրոնում վերցվել են դիսպանսերային հսկողության՝ բուժման, խնամքի և աջակցության հետագա տրամադրմամբ: Հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ դրական պատասխաններ ունեցողները, տուբերկուլոզի կասկածով այցելուներն ուղղորդվել են ստանալու համապատասխան մասնագիտական բժշկական օգնություն և սպասարկում:

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցին ծանոթանալ կարող եք ստորև.