Քվեարկություն

Համայնքներում շարունակվում են ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումներ

29.10.18

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից հոկտեմբերի 22-ից 27-ը համայնքներում շարունակվել է միգրանտների, նրանց ընտանիքի անդամների, համայնքների բնակիչների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցա­ռումների իրականացումը: Նշված ժամանակահատվածում Կենտրոնի մասնագետները եղել են Արմավիրի մարզի Զարթոնք, Վարդանաշեն, Շահումյան, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս, Օշական, Մաստարա, Տավուշի մարզի Իջևան, Արարատի մարզի ՈԿՖ բանավան, Արարատ, Լոռու մարզի Բլագոդարնոյե և Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքներում, որտեղ համայնքային ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինի­կա­ներում տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտութ­յուններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ: Այցելուների շրջանում իրականացվել է նաև տուբերկուլոզի նկատմամբ կար­գա­վի­ճակի գնահատում Առող­ջապահության համաշխար­հային կազմակերպության կող­մից առաջարկված հարցաշարով: Հետազոտվել է 297 հոգի: Նրանցից 111-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայ­նային հետազոտություններ: