Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՁԻԱՀ-ի կենտրոնի դեղակայունության մոնիտորինգի լաբորատորիան շուտով կարող է անցնել ԱՀԿ-ի ակրեդիտացիա

11.10.19

ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքում մինչև ընթացիկ տարվա վերջ ՁԻԱՀ-ի կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնում սեկվենացիայի կենթարկվի այնքան ՄԻԱՎ-ի նմուշ, որն այլ անհրաժեշտ պայմաններին զուգահեռ լիովին կբավականացնի դիմելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)` ՁԻԱՀ-ի կենտրոնի լաբորատորիան համապատասխան ակրեդիտացիա անցկացնելու համար:

Առ այսօր Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում չկա ԱՀԿ-ի ակրեդիտացիա անցած ՄԻԱՎ-ի նկատմամբ դեղակայունության մոնիտորինգ իրականացնող որևէ լաբորատորիա:

Սա բացի երկրի կարգավիճակից և հեղինակությունից, ըստ ԱՀԿ-ի ուղեցույցի, հնարավորություն կընձեռի.

  • լաբորատորիայի մասնագետներին անցնել անվճար ուսուցողական սեմինարներ,
  • լաբորատորիայի գործունեության համար ստանալ լրացուցիչ ֆինանսական աջակցություն,
  • անվճար մասնակցել ՄԻԱՎ-ի դեղակայունության հետազոտությունների որակի արտաքին հսկողության,
  • ստանալ ՄԻԱՎ-ի դեղակայունության հարցերով ԱՀԿ-ի առաջնահերթ ուղղություններով գիտական հետազոտությունների ֆինանսավորում,
  • երաշխավորվել ԱՀԿ-ի կողմից ստանալու ֆինանսավորում այլ աղբյուրներից,
  • ստանալ տեղեկատվություն ՄԻԱՎ-ի դեղակայունության մոնիտորինգի հարցերով` մոտեցումների և մեթոդաբանության վերաբերյալ:

Ակրեդիտացիայի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստմանը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբա­նության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ախտորոշման նոր մեթոդների մշակման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Կիրեևը: