Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՁԻԱՀ-ի կենտրում էին ԱՀԿ-ի փորձագետները

03.04.19

Ապրիլի 2-ին ՁԻԱՀ-ի կենտրոն էին այցելել տուբերկուլոզի կառավարման ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելությամբ Հայաստանում գտնվող ԱՀԿ-ի խորհրդատուներ Գեորգի Կուչուխիձեն, Անա Չոբանուն և ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնից Էդուարդ Կաբասակալյանը:

Կենտրոնի աշխատակիցների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում խորհրդատուները ծանոթացան պացիենտներին ՏԲ/ՄԻԱՎ ծառայությունների տրամադրման, խորհրդատվության, հետազոտության և բուժման գործընթացներին:

Կենտրոնի աշխատակիցները պատասխանեցին հյուրերին հետաքրքրող հարցերին: