Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ԱՀԿ-ի փորձագետները ներկայացրին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի դիտարկման նախնական արդյունքները

25.11.19

Նոյեմբերի 18-ից 22-ը Հայաստանում էր Առողջապահության համաշխարհային կազմա­կերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագի­տական խումբը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի դիտարկ­ման առաքելությամբ:

Իրականացված առաքելության ընթացքում փորձագիտական խումբն աշխատեց ՁԻԱՀ-ի կենտրոնում, այցելեց ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ տրամադրող այլ հաստատություններ, ինչպես նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպություններ Երևանում և մարզերում, քննարկումներ ունեցավ ոլորտի պատասխանատուների, բուժաշխատողների, ծառայություններ տրամադրողների հետ:

Նոյեմբերի 22-ին ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակում ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփիչ հանդիպման ընթացքում փորձագիտական խմբի անդամները ներկայացրեցին դիտարկման նախնական արդյունքներն ու առաջարկությունները, որից հետո տեղի ունեցավ կարծիքների փոխանակում: Կենտրոնի աշխատակիցներն արտահայտեցին իրենց ակնկալիքներն առ այն, որ հնարավոր առաջարկությունները կբխեն առկա խնդիրներից, երկրի համատեքստից՝ հաշվի առնելով հնարավոր բոլոր ռիսկերը, նշված կլինեն դրանց իրագործումից ակնկալվող օգուտները, արդյունավետությունն ու ծախսարդյունավետությունը: