Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Համայնքների կանանց հանդիպումներին մասնակցել է ավելի քան 286 շահառու

28.09.19

Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրով ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից միգրանտների և նրանց ընտանիքների անդամների շրջանում իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակում հանրապե­տության 6 մարզերում ամեն ամիս համայնքների կանանց համար կազմակերպվում են հանդիպումներ, որոնց նպատակը ՄԻԱՎ-ի նկատմամբ նրանց խո­ցելիության նվազեցումն է: Հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ անցկացվում են քննարկումներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի շուրջ:

Ընթացիկ տարվա ամռան երեք ամիսներին փոխօգնության խմբերի հերթական հանդիպումներ են կայացել Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Կանայք տեղեկացվել են ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխարգելման մոտեցումների, անվտանգ վարքագծի, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և հիվանդության վաղ ախտորոշման կարևորության մասին: Մասնակիցներին ներկայացվել են նաև արտերկրում աշխատանքային միգրանտների վարակմանը նպաստող գործոնները, համաճարակի զարգացման վրա միգրացիոն գործոնի ազդեցությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության շարժառիթի ձևավորմանը, այդ ուղղությամբ զուգընկերոջ հետ խոսելու հմտությունների ձևավորմանը: Ընդհանուր առմամբ հանդիպումներին մասնակցել է 286 կին: