Քվեարկություն

Աշխատանքային խորհրդակցություն ՁԻԱՀ-ի կենտրոնում

25.12.18

fԴեկտեմբերի 21-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժշկական օգնության և սպասարկան, համաճարակաբանական հսկողության, լաբորատոր ախտորոշման և հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժինների բժիշկների և մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի հիմնական նպատակն էր աշխատակիցների կողմից միջազգային սեմինարներին և աշխատաժողովներին մասնակցության ժամանակ ձեռք բերված հմտությունների ու փորձի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտին առնչվող նորությունների ներկայացումը իրենց գործընկերներին:

Զեկուցողները կատարեցին ընդհանրական ներկայացումներ, որոնցով արծարծվեցին այն հիմնական թեմաները և հարցերը, որոնք ընդգրկված են եղել իրենց կողմից մասնակցած միջոցառումների օրակարգերում:

Ներկայացվեցին նաև ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտ­րեբ­նադզոր) համաճարակաբանության կենտրոնական գիտահետա­զոտական ինստիտուտի հետ համատեղ իրականացված գիտահետազոտական աշխատանքների նախնական արդյունքները:

Կատարվեցին մասնագիտական վերլուծություններ, ծավալվեց քննարկում, անդրադարձ կատարվեց նաև ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված Կենտրոնի մասնագետների մասնակցությամբ հեռուստահաղորդումների ընթացքում քննարկված հարցերին:

4;