ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Նախնական արդյունքների ներկայացում ՁԻԱՀ-ի կենտրոնում

26.03.18

Մարտի 23-ին տեղի ունեցավ ֆրանսիական 5% նախաձեռնության աջակցությամբ ՀՀ քաղաքաբնակ արական սեռի սեզոնային աշխատանքային միգրանտների շրջանում իրականացված կենսաբանական և վարքագծային հետազոտությունների նախնական արդյունքների ներկայացմանը նվիրված խորհրդակցություն շահագրգիռ կողմերի համար միջազգային փորձագետ Լիզա Ջոնսթոնի մասնակցությամբ: 

Լ.Ջոնսթոնը և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը ներկայացրեցին իրականացված հետազոտության արդյունքները, պատասխանեցին ներկաների հարցերին: