Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Աստանայում տեղի ունեցած աշխատաժողովում քննարկվեցին ՄԻԱՎ վարակի և միգրացիայի խնդիրները

22.02.18

Սույն թվականի փետրվարի 17-21-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համա­ճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ք.Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) մասնակցել է «ՄԻԱՎ վարակ և միգրացիա» տեխնիկական աշխատաժողովին: Աշխատժողովը պլանավորվել էր որպես մասնակից երկրների միջև երկխոսության հարթակ՝ ուղղված երկրների և տարածաշրջանի մակարդակով ՄԻԱՎ վարակի և միգրացիայի միջև կապերի վեր հանելուն և կանխարգելման առավել արդյունավետ ծրագրեր մշակելուն:

Աշխատաժողովի ընթացքում Է.Հովհաննիսյանը հանդես եկավ ներկայացումով: Նա խոսեց Հայաստանում ՄԻԱՎ վարակի իրավիճակի վրա աշխատանքային միգրացիայի ազդեցության մասին՝ ներկայացնելով դրա հիմնավորումները: Նա նաև ներկայացրեց միգրանտների շրջանում իրականացված կենսաբանական, վարքագծային և այլ հետազոտությունների արդյունքները, միգրանտերի շրջանում իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումները, ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական իրավիճակի վրա միգրացիայի գործոնի ազդեցության նվազեցմանն ուղղված Հայաստանի փորձը: