Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Ընթանում է լաբորատոր համակարգի հզորացմանը նվիրված աշխատաժողովը

27.02.19

Փետրվարի 26-28-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի լաբորատոր աշխտորոշման բաժնի վարիչ Անահիտ Ասատրյանը մասնակցում է ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի կողմից իրականացվող լաբորատոր համակարգի հզորացման ռազմավարությանն ու ազգային պլանի մշակմանը նվիրված երկրորդ աշխատաժողովին:

Աշխատաժողովը կազմակերպվել է ԱՀԿ-ի «Ուժեղ լաբորատորիաներ՝ քաջ առողջություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել մասնագետներին Հայաստանի ազգային լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարական պլանի մշակման գործում:

Աշխատաժողովի աշխատանքներին աջակցում էր ԱՀԿ փորձագետ, լաբորատոր մասնագետ Նիդերլանդներից Օլգա Սլոբոդսկայան: