Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Հանրային միջոցառում նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան

02.12.19

  

Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ՁԻԱՀ-ի կենտրոնն իրականացրեց հանրային միջոցառումներ Երևանում և մարզերում: Դեկտեմբերի 1-ին այդպիսի միջոցառումներ անցկացվեցին Երևանում և Գյումրիում:

Միջոցառման ընթացքում անցորդները հնարավորություն ունեցան ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկայում անվճար անցնելու ՄԻԱՎ-ի, նաև վիրուսային Բ և Ց հեպատիտների, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտություններ և ընդամենը 15 րոպեից իմանալու իրենց կարգավիճակը: ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները անցորդների շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացրին, տրամադրեցին տեղեկատվական նյութեր՝ խրախուսելով անցնելու հետազոտություններ:

Ընդհանուր առմամբ, հետազոտվեց և իր կարգավիճակի մասին իմացավ 222 մարդ:

  

Միջոցառումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ՍՊԻԴ-ինֆոսվյազ հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառման անցկացմանն աջակցություն է ցուցաբերել նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը: