Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ԵՊԲՀ ուսանողների այցը ՁԻԱՀ-ի կենտրոն

27.05.17

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթության միջազգայ­նացմանը միտված «ԳերԼարված Օրակարգով Բժշկական Ուսուցում (ԳԼՕԲ-Ուս)» ծրագրի շրջանակում 4-րդ և 5-րդ կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների գերլարված օրակարգում էր մայիսի 26-ին ՁԻԱՀ-ի կենտրոն կատարած այցը:

Ուսանողները ՁԻԱՀ-ի կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջեցին Կենտրոնում, ծանոթացան բաժինների աշխատանքներին,  ՄԻԱՎ վարակով պացիենտներին տրամադրվող ծառայություններին, դիսպանսերային հսկողության համակարգին, կանխարգելիչ միջոցառումներին, իրականացվող ծրագրերին:

Նրանց հատկապես հետաքրքրում էին Կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնում կատարվող աշխատանքները, լաբորատորիայի հագեցվածությունը, իրականացվող լաբորատոր հետազո­տութ­յունների, ՄԻԱՎ վարակի աշխտորոշման գործըն­թացի հետ կապված հարցերը:

Ուսանողները ծանոթացան Կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաների աշխատանքներին, մասնավորապես՝ Հայաստանի մարզերում աշ­խա­տանքային միգ­րանտ­ներին ու նրանց ընտա­նիք­ներին ան­վճար հիմունք­ներով բժշկական ծառայութ­յունների տրա­մադրման գործընթացին:  

Վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավարությանն ու մասնագետներին հետաքրքիր, ուսանելի հանդիպում անցկացնելու համար, իսկ ցանկություն հայտնած ուսանողները հետազոտվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ: