ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնանշման հարցման ընթացակարգի հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 11-ի թիվ 2 որոշմամբ և հրապարակվում է

ՀՀ կառավարության 04/05/2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման»
կարգի համաձայն

 

Գնանշման հարցման ընթացակարգի ծածկագիրը`  ԳՀԾՁԲ-ՆՆՓԿ-ՁԻԱՀ-17/1

 

Պատվիրատուն` «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գտնվում է ք.Երևան, Աճառյան 2 հասցեում հասցեում, հայտարարում է գնանշման հարցման ընթացակարգ։

Գնանշման հարցման ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Նախագծա-նախահաշվային փատաթղթերի կազմման և փորձաքննության եզրակացության տրամադրման» ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։

Գնանշման հարցման ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «ՁԻԱՀ-ի կան­խարգել­­ման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ, հետևյալ հասցեով` ք.Երևան, Աճառյան 2, 209 սենյակ, Գևորգ Խանոյանին կամ Սոֆիա Գրիգորյանին, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող օրվանից հաշված «15»-րդ օրացուցային օրվա ժամը «10:00»-ն: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն։ 

Հայտերի բացումը տեղի կունենա «ՁԻԱՀ-ի կան­խարգել­­ման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ, հետևյալ հասցեով` ք.Երևան, Աճառյան 2 հասցեում, 2017թ. օգոստոսի 28-ին ժամը «10:00»-ին։  

  

Հ Ր Ա Վ Ե Ր

«ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` «ՆԱԽԱԳԾԱ-ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ

 

Սույն հրավերը տրամադրվում է ի լրումն «ՁԻԱՀ-ի կան­խարգել­­ման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետև` Պատվիրատու)` կարիքների համար` «Նախագծա-նախահաշվային փատաթղթերի կազմման և փորձաքննության եզրակացության տրամադրման» ծառայությունների ձեռքբերման նպատակով ԳՀԾՁԲ-ՆՆՓԿ-ՁԻԱՀ-17/1 ծածկագրով անցկացվող գնանշման հարցման ընթացակարգի (այսուհետև` ընթացակարգ) հայտարարության……………

Հրավիրում ենք Ձեզ` մասնակցելու ԳՀԾՁԲ-ՆՆՓԿ-ՁԻԱՀ-17/1 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգին:

Գնանշման հարցման ընթացակարգի փաթեթը հնարավոր է բեռնել` օգտագործելով հետևյալ հղումը.

http://gnumner.am/?module=hosting&utility=file_download&file=242941

Lրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` Գևորգ Խանոյանին կամ Սոֆիա Գրիգորյանին։

Հեռախոս`(+37410) 61-07-30։

Էլ.փոստ` gnumner@armaids.am։

 

Պատվիրատու`«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ: