Голосование

Может инфицированный ВИЧ человек иметь здоровый вид?


Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խումբը ներկայացրեց իր նախնական գնահատականը

02.02.15

Հունվարի 26-ից 30-ը Հայաստանում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագիտական խումբը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելությամբ:

Իրականացված առաքելության ընթացքում Դանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Մեծ Բրիտանիայից հրավիրված փորձագետներից կազմված խումբը հանդիպումներ ունեցավ նախարարության համապատասխան ստորաբաժանումների և ոլորտի պատասխանատուների հետ, աշխատեց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, այցելեց ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ տրամադրող այլ հաստատություններ, ինչպես նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպություններ Երևանում և մարզերում, քննարկումներ ունեցավ ոլորտի պատասխանատուների, բուժաշխատողների, ծառայություններ տրամադրողների և շահառուների հետ:

    

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի գնահատման բաղադրիչների թվում էին ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողության համակարգի, ՄԻԱՎ վարակով հիվանդներին տրամադրվող բուժման և խնամքի, առավել վտանգի ենթարկվող խմբերին տրամադրվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծառայությունների գնահատումը, բնակչությանը ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրման մոդելների վերլուծությունը:

Գնահատման նախնական արդյունքները ներկայացվեցին հունվարի 30-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանապետական կենտրոնում կայացած ամփոփիչ հանդիպման ընթացքում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության, ոլորտին առնչվող ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպությունների, ՀՀ արդարադատության նախարարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի խմբի պորտֆոլիո մենեջերը և խմբի այլ անդամներ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետներ, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի անդամներ և հիմնադրամի տեղային գործակալը, հասարակական կազմակերպությունների գծով դրամաշնորհի հիմնական ստացող «Առաքելություն Արևելք» կազմակերպության, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, ոլորտում գործող հասարակական և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

     

Հանդիպումը բացեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նաշնորհակալություն հայտնեց փորձագետներին կատարած լայնածավալ աշխատանքի, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին` փորձագետական առաքելությանը տրամադրած բազմակողմանի աջակցության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակին` առաքելության կազմակերպման համար:

Փորձագիտական խմբի ղեկավար Ջեֆրի Լազարուսը ներկայացրեց գնահատման հիմնական արդյունքներն ուառաջարկությունները: Մասնավորապես նշվեց համաճարակաբանական հսկման ուժեղ համակարգիառկայության և ՄԻԱՎ վարակով հիվանդների բուժման հարցում հայ մասնագետների նշանակալիհաջողությունների մասին:

Ներկայացումից հետո ծավալվեց քննարկում: Հնչեցված հարցերին պարզաբանումներ տվեցին ԱՀԿ փորձագետները:

Հիմնական առաջարկությունները կհամաձայնեցվեն և վերջնական տեսքի կբերվեն մինչև ընթացիկ տարվափետրվարի 20-ը: Դրանք կներկայացվեն հայաստանյան գործընկերներին և հաշվի կառնվեն Գլոբալ հիմնադրամին ներկայացվող հայեցակարգային առաջարկում: