РЕСПУБЛИКАНСКИЙ ЦЕНТР ПО ПРОФИЛАКТИКЕ СПИДА

МИНИСТЕРСТВО ЗДРАВООХРАНЕНИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

Гор. линия (+37410) 61-08-20


«ՄԻԱՎ վարակ» դասընթաց միջին բուժաշխատողների համար

25.12.16

Սույն թվականի դեկտեմբերի 19-23-ը ՁԻԱՀ-ի կանխար­գել­ման հանրա­պետա­կան կենտրոնում կայացավ «ՄԻԱՎ վարակ» դասընթացի միջին բուժաշխատողների համար նախատեսված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հրմնահարցեր» խորագրով թեմատիկ ցիկլը: 

Դասընթացին մասնակցում էին Երևանի բժշկական կազմակեր­պութ­յունների միջին բուժաշխատողներ:Դասընթացն անցկացվեց դասախոսությունների, սեմինարների և գործնական պա­­րապմունքների ձևով, իրականացվեցին խմբային քննարկումներ, ցուցադրվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ տեսանյութեր:

Դասըն­թա­ցի ավարտին անցկացվեց քննարկում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ» հասկացությունների առնչութ­յամբ մասնակիցների ասո­ցիա­­տիվ պատկերացումների շուրջ, մոդելավորվեցին բուժքույր-այ­ցելու փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապված իրավիճակներ, որոնց նպա­տակն է եղել հաղթա­հա­րել կամ մեղմել ՄԻԱՎ վարակով հիվանդների նկատմամբ բուժաշխա­տող­ների կող­մից հնա­­րավոր խարանն ու խտրական վերաբեր­մուն­քը: 

Ունկնդիրներին առաջադրվեցին իրավիճակային խնդիրներ ՄԻԱՎ վարակի լաբո­րա­տոր ախտորոշման, խորհրդատ­վության և հետա­զոտության վերաբերյալ, որոնք են­թարկ­­վեցին ընդհանուր քննարկման: 

Դասընթացի վերջում ունկնդիրներն իրենց գոհունակությունն արտահայտեցին դասընթացի կազմակերպման, դասավանդողների կողմից թեմաների մատուցման առնչությամբ: Դասընթացին մասնակցությունը վավերացվեց վկայականներով:

«ՄԻԱՎ վարակ» դասընթացն ինտեգրված է բուժաշխատողների կատարելագործման կրեդիտային համակարգում և մասնակիցներին տալիս է 25 կրեդիտային միավոր: Դասընթացին ունկնդիրների մասնակցությունն անվճար է: