Голосование

Может инфицированный ВИЧ человек иметь здоровый вид?


«Սուրբ Աստվածածին» մատուռի սրբապատկերի օծման արարողություն և Տնօրհնեքի կարգ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում

13.01.16

Այսօր՝ հունվարի 12-ին, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում տեղի ունեցավ 2015թ. դեկտեմբերի 1-ին Կենտրոնի շենքում բացված «Սուրբ Աստվածածին» մատուռի սրբապատկերի օծման արարողություն, որը կատարեց ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը: Արարողությանը մասնակցում էին նաև Առաջնորդարանի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանն ու Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Օծման արարողությունից հետո կատարվեց բժշկական կազմակերպության Տնօրհնեքի կարգ:

Վերջում Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, շնորհավորելով Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աշխատակազմին մաղթեց հոգևոր վերելք, սեր, խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ: