Голосование

Может инфицированный ВИЧ человек иметь здоровый вид?


Այցելություն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն

30.04.13

Սույն թվականի ապրիլի 30-ին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն էին այցելել Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի բնապահպանություն և բնօգտագործում բաժնի առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողները և Երևանի Լևոն Արիսյանի անվան հ.127 դպրոցի կենսաքիմիական հոսքի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:

Կենտրոն այցելելու միտքն առաջացել էր այն բանից հետո, երբ դպրոցում իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնող ուսանողները աշակերտների համար դաս էին անցկացրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, ինչից հետո աշակերտները ցանկություն էին հայտնել այցելելու ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն՝ տեղում ծանոթանալու ՄԻԱՎ վարակով հիվանդներին տրամադրվող ծառայություններին, ստանալու խնդրի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժնի վարիչ Մարինե Ասրյանը և կանխարգելման բաժնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը աշակերտներին և ուսանողներին ներկայացրեցին Կենտրոնի ստորաբաժանումների գործառույթները: Հանդիպման եկածները եղան լաբորատոր ախտորոշման բաժնում, իմացան ՄԻԱՎ վարակի ախտորոշման գործընթացի, մեթոդների մասին: Այնուհետև ուսումնական կենտրոնում նրանց համար կազմակերպվեց քննարկում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնա­հարցերի շուրջ, ցուցադրվեց ուսուցողական ֆիլմ, բաժանվեցին տեղեկատ­վական-կրթական նյութեր:

Վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավարությանն ու մասնագետներին իրենց ցանկությանն ընդառաջելու, հետաքրքիր, ուսանելի հանդիպում անցկացնելու համար, իսկ մանկավարժական համալսարանի դասախոս-մեթոդիստ Ս.Եղիազարյանը և հ.127 դպրոցի ուսուցչուհի Ա.Խոջոյանը ցանկություն հայտնեցին հետագայում նույնպես պարբերաբար կատարելու նման այցեր՝ ներգրավելով նոր ուսանողների և աշակերտների, քանի որ տրամադրված տեղեկատվությունը չափազանց կարևոր է հենց երիտասարդների համար: