Голосование

Может инфицированный ВИЧ человек иметь здоровый вид?


Այցելություն ՁԻԱՀ-ի ԿՀԿ

26.02.16

Սույն թվականի փետրվարի 26-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն էին այցելել Գևորգյան հոգևոր ճեմարանի գործնական աստվածաբանության հոսքի ուսանողներն իրենց դասախոս Տեր Եսայի քահանա Աթենյանի հետ:

Ուսանողները շրջեցին Կենտրոնում, ծանոթացան բաժինների աշխատանքներին, Կենտրոնի այցելուներին և ՄԻԱՎ վարակով հիվանդներին տրամադրվող ծառայություններին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Հյուրերը եղան նաև վերջերս Կենտրոնում բացված «Սուրբ Աստվածածին» մատուռում:

Տեր Եսայի քահանա Արթենյանը կարևորեց ՄԻԱՎ վարակով հիվանդներին հոգևոր աջակցության տրամադրումն ու վարակի կանխարգելման գործում հոգևոր դաստիարակության նշանակությունը: