ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝ 

1988 - ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ
1988 - ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը
1989 - մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից
1990 - թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
1996 - կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը
2000 - հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
2001 - երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը
2001 - ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը
2002 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15%
2007 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,8%
2010 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 10,7%
2012 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,3%
2014 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 4%:
2016 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 0,5%

 

1988թ. մինչև 2017թ հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2759 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը` 2014թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր անցած տարիների համեմատ: 2016թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 303 դեպք:

ՄԻԱՎ վարակով պացիենտների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1907 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 852 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 48 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 52%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (68%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (23%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի 68,0%
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով   23,0%
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 3,0%
Մորից երեխային 1,5%
Արյան միջոցով 0,1%
Անհայտ 4,4%

 

ՄԻԱՎ վարակով պացիենտներից 1422-ի մոտ (կին` 357, երեխա` 28) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 165-ի մոտ՝ 2016թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ վարակով պացիենտների մահվան 620 դեպք: Մահացածների թվում կան 109 կին և 10 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ (99%), իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%):

2012-2016թթ. ընթացքում ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակով պացիենտների կեսից ավելին՝ 56,6%-ը, հավանաբար վարակվել է արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում, մոտ 11,5%-ը կազմում են նրանց զուգընկերները, այսինքն՝ 68,1% դեպքերում առկա է միգրացիայի գործոնը:

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 866 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31,4%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 127,9 որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը համապատասխանաբար 122,7; 91,9; 89,3:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3300, որոնցից միայն 60%-ը գիտեր իր կարգավիճակի մասին: Իրենց կարգավիճակի մասին իմացող մարդկանցից ՀՌՎ բուժում ստանում էր 59%-ը, որոնցից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցել է 84%-ը:

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: