ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝

 

1988   -    ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեք-սուալ ճանապարհ

1988   -    ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը

1989   -    մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից

1990   -    թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

1996   -    կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը

2000   -    հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

2001   -    երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը

2001   -    ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը

2002   -    թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15%

2007   -    թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,8%

2010   -    թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 10,7%:

2012   -    թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,3%:

2014   -    թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 4%:

2016  -     թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 0,5%:

 

1988թ. մինչև 2018թ մարտի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3003 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 95-ը` 2018թ. ընթացքում:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2083 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 920 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 53 դեպք (1,8%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 51%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղի-ներն են հետերոսեքսուալ ճանապարհը (68%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (22,5%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի

68,5%

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով

22,0%

Հոմոսեքսուալ փոխանցման ուղի

   3,4%

Մորից երեխային

1,6%

Արյան միջոցով

0,1%

Անհայտ

4,4%

 

ՄԻԱՎ վարակով պացիենտներից 1536-ի մոտ (կին` 391, երեխա` 30) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ վարակով պացիենտների մահվան 713 դեպք: Մահացածների թվում կան 130 կին և 10 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ (99%), իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 924 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,2%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 138,2 որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը համապատասխանաբար 135,1; 100,9; 95,3:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3300, որոնցից 2017թ. վերջի դրությամբ միայն 69%-ը գիտեր իր կարգավիճակի մասին: Իրենց կարգավիճակի մասին իմացող մարդկանցից ՀՌՎ բուժում ստանում էր 67,5%-ը, որոնցից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցել է 80,6%-ը:

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: