ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները ՀՀ ԱՆ գործընկեր բժշկական կազմակերպությունների մասնագետների հետ համագործակցությամբ մշակել են «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման կլինիկական» և «Հակառետրովիրուսային դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման կլինիկական» ուղեցույցները:
Հակառետրովիրուսային դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման կլինիկական ուղեցույցի նպատակն է օգնել բուժաշխատողներին կայացնելու ապացուցողական բժշկության վրա հիմնված, գիտականորեն հիմնավորված կլինիկական որոշումներ դիսպանսերային հսկողության շրջանակում ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման համալիր շարունակական օգնություն տրամադրելիս:
ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման կլինիկական ուղեցույցի նպատակն է օգնել առողջապահության կազմակերպիչներին, բուժաշխատողներին՝ կայացնելու ապացուցողական բժշկության վրա հիմնված, գիտականորեն հիմնավորված կլինիկական որոշումներ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրելիս, լաբորատոր ախտորոշում իրականացնելիս: